15 04 2019

Փաշինյանը՝ «Գազպրոմ Արմենիայում» հնարավոր կրճատումների մասին



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիտարկմանը, թե «Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ են տեղի ունենում և հավանական է, որ դա արվում է այն պատճառով, որ գազի սակագնի բարձրացում տեղի չունենա, ասաց. «Համաձա՞յն եք, որ դուք վճարեք հաստիքների համար, որի անհրաժեշտությունը չկա: Իսկ հնարավո՞ր է, որ «Գազպրոմում» այլ հիմնարկներում ընտրությունների ժամանակ, քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ձայն ու լծակներ ստանան և դրա համար վճարած լինեն քաղաքացիներին: Եկեք մի հարց առաջադրենք և փորձենք դրա պատասխանը գտնել. Մենք համարո՞ւմ ենք, որ ՀՀ-ում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին և այդ ընկերությունները լիեն ոչ էֆեկտիվ: Համաձա՞յն եք, որ դուք վճարեք հաստիքների համար, որի անհրաժեշտությունը չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ