«Արարատցեմենտ»-ի ղեկավարությունը հայտնել է, որ երկու ամսից գործարանը փակվելու է, և շուրջ 1200 աշխատակիցներ պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրեն։ Այս հայտարարությունն աշխատակիցների դժգոհությունն է առաջացրել, նրանք հրաժարվել են աշխատանքից ազատման ծանուցագրերը վերցնել, և այժմ գործադուլ են անում։ Գործարան տանող ճանապարհն այժմ փակ է։
Աշխատակիցները հանդիպել են «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանի հետ, ցանկանում են հանդիպել նաև Գագիկ Ծառուկյանի հետ։
Լուսանկարը՝ Հասմիկ Դիլանյանի էջից
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը