«Կողմ լինելով ցանկացած պետականաշինական գործընթացի, մեզ համար, միևնույն է՝ անընդունելի են գործընթացները, որոնք ուղեկցվում են զանգվածային ազատումներով։ Դա արտագաղթի նոր ալիք կստեղծի, ինչին դեմ ենք։ Եթե կան անարդյունավետ աշխատողներ, պետք է ազատվել նրանցից, ոչ թե ամբողջ հիմնարկը լուծարել և մի ամբողջ կոլեկտվի դնել գործազրկության և բազմաթիվ խնդիրների առջև»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա ասաց, որ սոցիալական ոլորտում դեռևս շոշափելի փոփոխություն չի տեսնում․ ավելին, Հայաստանում կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակում է։
Զրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը