23 01 2019

ԱԱԾ-ի վերջնագիրը՝ քաղաքացիներին

ԱԱԾ-ի վերջնագիրը՝ քաղաքացիներին

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը հանդես է Բագրատաշենի մաքսատան մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներին ուղղված կոչով․ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն»  անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը,  անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:

Հիշեցնենք, որ անցակետի մոտ բողոքի ակցիաներ են անում ոչ միայն աջղեկ ավտոմեքենա ներկրողները, այլև քաղաքացիները, որոնց չի թույլատրվում 25 կիլոգրամից ավելի բեռ բերել Հայաստան՝ ԵՏՄ նոր կանոնակարգերից ելնելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ