2019 թվականի կառավարության առաջին նիստում որոշում կայացվեց լուծարել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով:
Նշենք, որ կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 17 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 29569.4 հազար ՀՀ դրամ, ինչը նպատակահարմար չի համարվում: Լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության բյուջեի ծախսերը նվազում են 29569.4 հազար ՀՀ դրամով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը