08 01 2019

Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը թանկացել է

Երևան-Արմավիր-Երևան երթուղու վարձավճարը թանկացել է

Երևան–Արմավիր–Երևան երթուղու վարձավճարը թանկացել է՝ 400-ից 500 դրամ դառնալով։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե ընկերությունը մրցույթը շահել էր 500 դրամով, բայց սպասարկել էր 400-ով։

«Քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել, ընկերություն ասում է, որ այլևս նախկին գնով չի կարող սպասարկել»,- ասել է փոխնախարարը։

Փամբուխչյանը հավելեց, որ նախարարությունը պատրաստվում է սպասարկող ընկերությանը հրավիրել իրենց մոտ, որպեսզի խնդիրն ավելի մանրամասն ծանոթանա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ