Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը:Որպես արդյունք, ասենք եթե ԶՈՒ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ:
Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը