Դեկտեմբերի 21–ին Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ ապօրինի փողոցային առևտրին:
«Քաջ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երևանում և տեսնում ամեն ինչ։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք փողոցային առևտուրը, իսկ առևտուր անողներն էլ ասում են, որ հացի խնդիր են լուծում, եթե վերացնեք, կզրկեք մեզ մեր եկամուտից։ Երբ նրանց ասում ենք, որ ապօրինի են իրենք դա անում, մեզ խնդրում են թույլ տալ մինչև Ամանոր շարունակել առևտուրը՝ ասելով, որ արդեն գնել են և պետք է վաճառեն։ Հունվարի մեկից շատ ավելի խիստ է լինելու»,– ասաց Հայկ Մարությանը։
Երեւանի քաղաքապետը շեշտեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ամեն ինչ անում է՝ մինիմումի հասցնելու համար փողոցային ապօրինի առեւտուրը. «Պարզապես մարդիկ այսօր օրինականությունը խառնում են ամենաթողության հետ, հեղափոխությունը կապում են ամենաթողության հետ։ Մենք նաև բացատրական աշխատանքներ ենք տանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը