ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարության վերջնական քննարկման եմ ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը:
Անկախ կենսաթոշակի չափից՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական բյուջեի նախագծում դրված հաշվարկների համաձայն կազմելու է 25,500 դրամ:
Միևնույն ժամանակ, կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև 25,500 սահմանել նաև ծերության, կերակրողին կորցնելու և հաշմանդամության նպաստների նվազագույն չափը:
Նշված փոփոխությունը վերաբերվելու է մոտ 80,000 քաղաքացու:
Համոզված եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի մեծ խմբերի համար ավելի մեծ չափով փոփոխություններ կատարել:
Թոշակառուները մեր հասարակության դիմագիծն են և նրանց նկատմամբ պետության պարտավորությունը ներառում է նաև վերաբերմունք իրենց կատարած աշխատանքի և նվիրման համար, ինչի շնորհիվ է նաև, որ մենք ունենք ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը