ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ՀՀ նպաստառու ընտանիքների մասին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Ըստ այդմ՝ 2017 թվականի տարեվերջին ընտանեկան ու սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 100.288: Նրանցից մոտ 75տոկոսը ընտանեկան նպաստ ստացողներն են, իսկ մոտ 25 տոկոսը՝ սոցիալական պաստ ստացողները։
Մեկ ընտանիքի ամսական նպաստը եղել է 31.350 դրամ:
«Սա էլ ԱՎԾ-ի տվյալները նպաստառու ընտանիքների մասին․․շուրջ 100 հազար նպաստառու ընտանիք, նպաստի միջին չափը շուրջ 31000 դրամ։ Մեկ ընտանիքի անդամների միջին թիվը 3․5 է։ Խնդրում եմ չշփոթեք տնային տնտեսությունների մասով վիճակագրության հետ»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը