26 10 2022

2022 թ. սեպտեմբերին անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46 հազար կենսաթոշակառու և նպաստառու

2022 թ. սեպտեմբերին անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46 հազար կենսաթոշակառու և նպաստառու

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46000 կենսաթոշակառու և նպաստառու:

Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ «ԱԿԲԱ բանկը», «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։

Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ