Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10 երեխայից 7-ը: Երեխաների շուրջ 70 տոկոսը ենթարկվում է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որևէ տեսակի մարմնական պատժի։ Որո՞նք են Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության հիմնական պատճառները, ինչպե՞ս պետք է պայքարել, ի՞նչ դիրքորոշում ունի պետությունը այս հարցում: Այս հարցերի շուրջ է սեպտեմբերի 26-ին Երևանում մեկնարկած երկօրյա միջոցառումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը