04 09 2018

Խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը



Սկսվող շաբաթն աչքի է ընկնում Արմավիր մարզի բնակիչների բողոքի ակցիաներով: Սեպտեմբերի 3-ին Եղեգնուտ գյուղի բնակիչներն էին բողոքի ակցիա անում կառավարության մոտ, սեպտեմբերի 4-ին՝արմավիրցի ուսանողները: Իսկ Արմավիրի խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը: Նրանք բողոքում էին խաղողի մթերման գնից: Նրանց խոսքով՝ Երևանի կոնյակի գործարանը հայտնել է, որ խաղողը մթերելու է 140 դրամով, մինչդեռ նախապես հայտարարվել էր 160 դրամը:

Գյուղացիները, ի վերջո, բացեցին ճանապարհը, բայց խոստացան սեպտեմբերի 5-ին բողոքի ցույց անել Երևանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ