15 08 2018

Վարկ կամ ավանդ ունենալը չի զրկելու նպաստ ստանալու իրավունքից․ Մանե Թանդիլյան

Վարկ կամ ավանդ ունենալը չի զրկելու նպաստ ստանալու իրավունքից․ Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով նպաստների նոր կարգի վերաբերյալ քաղաքացիների հարցերին:

«Ձեզ եմ ներկայացնում նպաստների փաստագրման և/կամ դիմելու ժամանակ պահանջվող վարկերի և ավանդների մասին տեղեկատվության իմաստն ու նպատակը՝ հույս ունենալով, որ մասամբ կփարատեմ ձեր մտահոգությունները։

Ինչևէ, թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտադրել․  Վարկային պարտավորություններ կամ ավանդ ունենալու հանգամանքն ինքնին պարտադիր կերպով չի զրկելու ձեզ նպաստ ստանալու իրավունքից։ Ապատեղեկատվության տարածման դեպքում ահազանգեք 114 թեժ գծին կամ գրեք նամակով նախարարության ֆեյսբուքյան կամ իմ պաշտոնական էջին։

Տեխնիկական մասով․
- ԱՔՌԱ-ն վարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրամադրում է անվճար,
- Բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրամադրում է անվճար,
- ՀայՓոստի հետ քննարկվում է այս ծառայության դիմաց գումար չգանձելու հնարավորությունը։
Հետագայի համար քննարկվում է տեղեկատվությունն ավտոմատ կերպով ստանալու հնարավորությունը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Մեր միակ նպատակը այս նոր կարգի գործարկման շրջանակում իրական կարիքավորների բացահայտումն է՝ նպաստների համակարգը բաց և հասցեական դարձնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ