ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ մայիսի 17-ին բողոքի ակցիա են սկսել գործարանի մոտ: Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ևս բողոքի ակցիա էին իրականացրել գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ: Նրանք դժգոհում էին, որ, ըստ իրենց, աշխատավարձը 50-80 հազար դրամ է: Գործարանի տնօրենը, ըստ ցուցարարների, բանակցությունների արդյունքում խոստացավ մայիսի 25-ին պատասխանել հարցին՝ հանդիպում կազմակերպելով Գագիկ Ծառուկյանի հետ:
Աշխատողները համաձայնեցին, սակայն նորից են բողոքի ցույց անում՝ պահանջելով հանդիպումն անել շուտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը