«Քաղաքացիության որակի ինդեքս» աղյուսակում «Քաղաքացիության որակի ինդեքս» ամենամյա վարկանիշը կազմողները գնահատել են 209 երկրի քաղաքացիությունն ու դասակարգել դրանք՝ ըստ 2013-2017 թվականներին գրանցված տարբեր ցուցանիշների:
Համաշխարհային ցանկում 2017 թվականի տվյալներով Հայաստանը զբաղեցրել է 103-րդ հորիզոնոկանը՝ 29.9 տոկոսով: Այդ նույն ցուցանիշով 2016-ին Հայաստանը զբաղեցրել էր 97-րդ հորիզոնականը:
Ինչպես նշում է Euromag-ը, վերջին հինգ տարում առաջին անգամ առաջին հորիզոնականում հայտնվել է Ֆրանսիան (81,7%): Գերմանիան, որ նախորդ տարիների առաջատարն էր, հայտնվել է երկրորդ տեղում (81,6%): Առաջին տասնյակում ընդգրկված մյուս երկրներն են Իսլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Իտալիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Ավստրիան:
ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքը գրանցել է Ռուսաստանը: Ռուսական քաղաքացիությունը 2017 թվականին գնահատվել է 40.5 տոկոսով, որի արդյունքում երկիրը հայտնվել է 63-րդ տեղում:
Ադրբեջանը հայտնվել է 110-րդ, Թուրքիան՝ 83-րդ, Վրաստանը՝ 84-րդ հորիզոնականում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը