22 03 2018

Երևանում երիտասարդների համար 1000 բնակարան կկառուցվի

Երևանում երիտասարդների համար 1000 բնակարան կկառուցվի

Հայաստանի կառավարությունը մարտի 22-ի նիստին հավանություն տվեց «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին» որոշման նախագծին:  Կազմակերպությունը նախատեսում է Երևան քաղաքում կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն մի շարք բնագավառների բնակարանի կարիքավոր երիտասարդ մասնագետներին:  Հաշվի առնելով շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները՝ որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը հատկացվեց կազմակերպությանը՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Ավան կառուցելու համար:

Կկառուցվի 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ