Մարտի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծին:
Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Մոլդովայից, Վրաստանից և Իռլանդիայից: Նրանցից յուրաքանչյուր խոսեց սեփական երկրի օրինակով, թե ինչ տարածվածություն ունի ծխելը և ինչիպիսի պետական քաղաքականություն է տարվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը