Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից, մեծ ցավով: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
«Երեկ ՔՊ վարչության որոշմամբ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին, հիմա ուզում եմ ասել հետեւյալը։ Նախ` ես ուզում եմ ներողություն խնդրել իմ բոլոր կուսակցական ընկերներից՝ որեւէ ժամանակահատված իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցնելու համար մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ խմբակցության իմ գործընկերներին լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում եւ քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու»,- նշեց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց Հովիկ Աղազարյանի աթոռը ՔՊ շարքից տեղափոխել:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը