Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աշխատանքային այցով Փարիզում գտնվելու ընթացքում Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Զրույցի ընթացքում մտքեր ենք փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։
Ֆրանսուա Օլանդին ներկայացրել եմ ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։
Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը