«Զովհած զինծառայողի ընտանիքի վերաբերյալ օրինագծի քննարկմանը ՊՆ-ից ուղարկել են իրավաբանական վաչրության մի կին աշխատակցի, Սոցապ նախարարի տեղակալին՝ Դավիթ Խաչատրյանին, որը տեղյակ չէր ընդհանրապես էդ նախագծից, օրինագծից, քննարկումից, ինչ աշխատանքներ ա տարվել։ Ես ոչ թե «Հայաստան», կամ «Պատիվ ունեմ» խմբակցություններին պիտի ես հարցը անհանգստացնի, ձեզ պիտի անհանգստացնի՝ կառավարող ուժի ներկայացնող խմբակցության, ինչ է կատարվում իրականում կառավարությունում։ Այս նախագիծը առաջինը պետք է հենց կառավարությունը բերի, որ հեշտացնի ես մարդկանց գործը»,- այսօր՝ սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը