Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար աջակցության ծրագրի հիման վրա եւս 9 ամիս շարունակել աջակցության տրամադրումը, այսինքն շահառուների կեցության եւ այլ ծախսերը հոգալու համար տրամադրել աջակցություն 2024-ի ապրիլից մինչեւ դեկտեմբերը ներառյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Նարեկ Մկրտչյանը ներյկայացնելով նախագիծը՝ նշեց, որ աջակցությունը կհատկացվի ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում անչափահասներին:
Այս ծրագրով շահառու չեն հանդիսանա ՀՀ-ում բնակարանային ծրագրի շահառուները, սա վերաբերում է բնակարանային հավաստագրի իրավունք ունեցող ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին:
Նույն ծրագրի շրջանակներում ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 50 եւ 100 հազարի ծրագրերում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ այդ ծրագրերի եւ մյուս ծրագրերի շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ քննվող դիմումների հիման վրա մենք միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից, իսկ 40+10 ծրագրի համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը