Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության աջակցության ծրագրի շահառու կարող են դառնալ գրանցված ամուսնություն ունեցող բոլոր այն զույգերը, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:
«Չկա տարիքային սահմանափակում, երեխա ունենալ-չունենալը կապ չունի: Ընտանիքը պետք է ունենա սեփականության իրավունքով երկու ամուսիններին պատկանող հող կամ կիսակառույց շինություն ծրագրով սահմանվող 80 բնակավայրերից որևէ մեկում: Շահառուների հաշվառման կամ փաստացի բնակության հասցեն նշանակություն չունի»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը