Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախի Հանրապետւթյունից բռնի տեղահանված 80,5000 մարդ։ Ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ սա նշանակում է՝ բռնի տեղահանվածների զգալի մասը որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավոր, ընտրել է Հայաստանի մարզերը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով, այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել «հնարավոր լավագույն պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»։
Այս պահին Արցախից բռնի տեղահանված 27 հազար 246 անձ է հաշվառվել ՀՀ բուժհաստատություններում, 13 հազար 443 երեխա՝ դպրոցներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը