06 10 2023

Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար

Ճապոնիան 2 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, փոխացնում է ՏԱՍՍ-ը։ 

Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Արցախից բռնի Հայաստան է տեղափոխվել 100 632 մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ