27 07 2023

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի նպատակը արցախցիներին սովի մատնելն է և ցեղասպանության ենթարկելը



 

«Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Այս գործելակերպը անհասկանալի է և անընդունելի: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, որ հայկական կողմն այդ միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, որն օգտագործվում էր որպես պատրվակ Լաչինի միջանցքի արգելափակման համար»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և թվարկեց, թե ինչ է պարունակում հումանիտար օգնությունը, որը կազմում է 361 տոննա։

Ասաց, որ Ադրբեջանի նպատակը ժողովրդին սովի մատնելն է և ցեղասպանության ենթարկելը: «Անկախ մեր գնահատականներից, մենք սպասում ենք ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրագործելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները: Հումանիտար բեռների մուտքը՝ ԼՂ, ընդհակառակաը, կնպաստի, տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ