16 02 2023

Ինչո՞ւ են բնակիչներին վտարում ՊՆ նախկին շենքից, ո՞ւմ է հանձնվել գույքը

Ինչո՞ւ են բնակիչներին վտարում ՊՆ նախկին շենքից, ո՞ւմ է հանձնվել գույքը

 

Այսօր՝ փետրվարի 16-ին, հարյուրավոր ոստիկաններ այցելել էին ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենք՝ վտարելու այնտեղ բնակվող քաղաքացիներին։ Ոստիկանությունը հայտնեց, որ ՊԵԿ-ը դիմել է՝ իր տարածքը ազատեու համար։

Բանն այն է, որ ՊՆ նախկին շենքում ապաստան են գտել 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում անտուն մնացած մարդիկ, սահմանապահների, ընտանիքներ են, զոհերի հարազատներ, թշնամուն հանձնած տարածքներից վտարված քաղաքացիներ, որոնց պետությունը տնով չի ապահովել։ Քաղաքացիներն իրենք չօգտագործվող տարածքը հարմարեցրել են, որոշ կառուցապատում արել ու բնակվում են։

Կառավարության՝ 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ, 70-ից ավելի ՊՆ անշարժ գույք օտարվեց։ Դրանց թվում էր նախարարության նախկին շենքը, որը հանձնվեց ՊԵԿ-ին։ Պետեկամուտների կոմիտեն էլ դիմել է ոստիկանություն՝ պահանջելով մաքրել տարածքը «ապօրինի ներխուժած անձանցից»։

Խոսքը 120-ից ավելի ընտանիքների մասին է։

Ոստիկանությունը զգուշացրել է քաղաքացիներին, որ ազատեն տարածքը, սակայն բնակվելու տեղ չունենալու պատճառով քաղաքացիները չեն ենթարկվել պահանջին։ Այսօր նրանք ուժով հեռացվեցին։ Ոստիկանության գործողությունների արդյունքում կան բերման ենթարկվածներ, շուրջ 2 տասնյակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ