07 06 2022

2022-ին նախորդ տարվա համեմատ սննդամթերքը թանկացել է 15 տոկոսով

2022-ին նախորդ տարվա համեմատ սննդամթերքը թանկացել է 15 տոկոսով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. մայիսը 2021թ.մայիսի նկատմամբ) կազմել է 9.0%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%։

ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2022թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.9% հավելաճ):

Ըստ աղբյուրի՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնանկում:

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 10.8%, ալյուրի՝ 13.5%, բրնձի՝ 15.8%, լոբու 5.1% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 1.1%, 0.5% և 1.3% գնանկում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 28.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 18.1%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 8.6% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 3.0% գնանկում:

Միաժամանակ, 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գառան և տավարի մսերի գներն աճել են 4.8% և 12.2%-ով, հացինը՝ 14.1%-ով, կաթնաշոռինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 22.9%-ով, մակարոնեղենինը՝ 27.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.1%, 1.3%, 0.2% և 1.0%, 1.4% և 0.6%-ով:

Հնդկացորենի, ոսպի և ոլոռի գները 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ աճել են 41.7%, 34.5%, 11.9%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%, 1.6% և 1.3%-ով:

Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում էլ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 51.3% և 0.4% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 5.4% և 0.7% գնանկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ