17 03 2022

Էդ ո՞վ ա ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում. Նիկոլ Փաշինյան



Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աղի օգտագործման ռեֆորմին: Նրա խոսքով՝ դա հումորի թեմա է դառնում, որովհետև ոչ բոլորը գիտեն, թե դրա գերօգտագործումն ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա։

«Հետեւում եմ, թե ինչ արձագանքներ կան առաջիկայում սպասվող ռեֆորմի մասին, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործմանը։ Երբ ծխելու կամ աղի օգտագործման չափանիշով բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ և պետական բյուջեի ծախսերով չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ։ Մենք, կարծես, քաղաքացիներին մղում ենք, որ հնարավորինս շատ հիվանդություններ ձեռք բերեն, որ հետո մտածենք, թե ինչպես բուժել։ Առողջ ապրելակերպը պետք է լինի մեր ռազմավարական մոտեցումը եւ մենք գնալու ենք այս ճանապարհով»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ