ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ «Կշարունակեմ գործունեությունս հասարակական, քաղաքական ասպարեզում՝ ի նպաստ հայ ազգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։ Այդ որոշման պատճառը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունների հետ համագործակցելն է, մասնավորապես՝ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը