16 03 2022

Վարդենիսի նախկին համայնքապետը չի հերքում, որ դավաճանության մեջ մեղադրվող անձի հետ եղել է դիրքերում



Եկեք անձնական դաշտ չմտնենք։ Ինձ որտեղից են կանչել, որտեղից չեն կանչել, դրա արդյունքները կհրապարակվի։ Այս մասին Վարդենիսում լրագրողներին ասաց նախկին ՔՊ-ական համայանքապետ Արամ Մելքոնյանը, անդրադռանալով լրագրողի հարցին՝ թե արդյոք կանչվել է հարցաքննության, քանի որ լուսանկար էր հրապարակվել, որտեղ նա պետական դավաճանության մեջ կասկածվող անձի հետ եղել էր։

«Վարդենիսի դիրքերում վերջին երեք տարվա ընթացքում եղել եմ հազարավոր մարդկանց կողքին, ունեմ նկարներ հազարավոր մարդկանց հետ և յուրաքանչյուրին հարգել եմ որպես սպա»։

Վարդենիսի ՔՊ-ական նախկին համայնքապետը այնուամենայնիվ չհերքեց, որ դավաճանության մեջ մեղադրվող անձի հետ եղել է դիրքերում։

Նա նշեց․ «Կան իրավապահներ, որոնք դրանով զբաղվում են, վերջին շրջանում իմ անձնական նկարներից շատ է հրապարկվել, որի իրավունքը չունեին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ