16 03 2022

Պարոն Աղազարյան, բիզնեսի հանդեպ Ձեր վատ վերաբերմունքը ուզում եմ վերացնեք․ Հռիփսիմե Ստամբուլյան



Աս վերաբերմունքը չեմ կարողանում հասկանալ, ի՞նչ է նշանակում անընդհատ բիզնեսին դեմ արտահայտվել, տնտեսվարողին վատ արտահայտվել։ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

«Շատ լավ է, թող բիզնեսը զարգանա, աճի»,-ասաց պատգամավորը։

Ստամբուլյանը ողջունում է Էկոնոմիայի նախարար ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չի վճարվի, թեպետ մտահագոություն ուներ, որ պետբյուջեի վրա այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։

«Քննարկման արդյունքում պարզ է դառնում, որ կարող է քանակ ավելանա և շահութահարկի տեսքով մենք ունենք ավել մուտքեր բյուջեին։ Պարոն Աղազարյան, բիզնեսի հանդեպ Ձեր այդ վերաբերմունքը ուզում եմ վերացնեք, որովհետև մենք պետք է բիզնեսը գնահատենք, ամեն ինչ անենք, խթանենք»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ