Մենք բոլորս գիտենք, թե մեր բիզնեսմեններն ինչպիսի ճկուն մտածողություն ունեն, հետևաբար՝ իրենց արտահանվող ապրանքը կմասնատեն և բյուջեին հասցվող 100 մլն դրամ վնասը մյուս տարվա վերջում կդառնա 3 մլրդ, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու: ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Վահան Քերոբյանը պատասխանեց որ արտահանման հարցում Հայաստանը արտոնություններ է սահմանել և ընդհանուր արտահանման մաքսատուրքերն անգամ չեն հասնում 3 միլիարդ դրամի:
Աղազարյանը շարունակեց․ Առաջինը պետք է ՊԵԿ-ը Ձեր հետ չհամաձայնվի, նոր ես Ձեր հետ չհամաձայնվեմ, և թող նենց չհամաձայնվեն, որ մենք էլ չհամաձայնվենք, էս օրենքը չանցնի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը