Շնորհակալություն եմ հայտնում Վարդենիսի բնակչությանը, ինձ ընտրողներին, նաև ինձ չընտրողներին, ինձ համար ոչ մի տարբերություն չկա՝ ով է ինձ ընտրել, ով՝ չէ, բոլորն ինձ համար համարվում են իմ վարդենիսցիներ, և ես աշխատելու եմ ամեն ինչ անել ի շահ մեր Վարդենիսի, մեր ազգաբնակչության: Ընտրությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդենիսի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
«Ինձ համար նշանակություն չունի՝ ինչ-որ մեկն ինձ ընտրել է, կամ չի ընտրել, բոլորն ինձ համար համարվում են նույն ընտրողները և յուրաքանչյուրի հոգսն ու խնդիրն այս պահից համարում եմ իմը»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը