Զինված ուժերի շտաբը թեև դուք ասում եք, որ չունի ղեկավար, ես կարող եմ ասել, որ ունի ղեկավար, որովհետև պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի վրա: Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Երկարամյա ծառայության փորձ ունի, ենթադրում եմ 40 տարվա և զինվորական բոլոր բարձր պաշտոններում աշխատել է, տիրապետում է բանակին: Պաշտպանության նախարարն այդ հարցին ԱԺ-ում հստակ տվեց իր գնահատականը և վստահ եմ, որ ԳՇ-ն ղեկավար կունենա: Ես ուղղակի անընդհատ փորձում եմ բանակի հետ կապված հարցերին բերել ձեզ այն դաշտ, որ նենց հարցեր չտաք, որոնք վնաս տան մեզ, նաև ձեզ: Սուրեն Պապիկյանը հանդիպման և հանդիպում է, այդ թվում նաև ձեր անվտանգության համար, որովհետև դուք էլ եք ՀՀ քաղաքացի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը