15 03 2022

ՔՊ-ն իր աչքի առաջ ունի այս նախագծով պատժելի անձնաց և անձնավորությանը․ Աննա Մկրտչյան



ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի և Աղվան Վարդանյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի առաջարկվում է Քրեական օրենսգքով սահմանվում է քրեական պատասխանատվության նոր հանցակազմի օբյեկտը՝  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները և դրանք հրապարակայնորեն արդարացնելը և քարոզելը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծիք հայտնեց, թե հանձնաժողովում մեծամասնությունն ունի մտավախություն առ այն, որ ՀՀ քաղաքացիներից մեկը կորոշի ասել, թե ՀՀ-ում կան որոշ անկլավներ, որոնք պատկանում է մեր ինչ-որ թշնամական պետությանը: 

Աննա Մկրտչյանը փորձեց կանխագուշակում անել, նշելով, որ կառավարությունն ու ՔՊ-ականները նախագիծը թույ չեն տա անցկացնել, քանի որ իրենց աչք առաջ ունեն այդ նախագծով հետագայում օրենք դառնալու դեպքում պատժելի անձնաց և անձնավորությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ