15 03 2022

Արամ Վարդևանյանն առաջարկում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ խոսողներին քրեորեն պատժել



ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է Քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 301.2 հոդվածով։

Ըստ հոդվածի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախագիծը ներկայացնելիս Արամ Վարդևանյանը նշեց

«Նախագիծը բխում է ՀՀ սուվերեն շահերից և ես  կարծում եմ, որ մենք այստեղ կարծիքի շեղում կարող ենք չունենալ։ Ես հսասկանում եմ բոլոր այն քաղաքակն թեզերը ուղղվածությունը խաղաղության վերաբերյալ և այլն, բայց ում այդ խաղաղությունը ուղված է լինում, իրենք համանման կարգավորումներ իրենց ներպետական օրենսդրության մեջ ունենում են։ Այս հանցակազմը առաջարկվող առավելապես ուղղված է խոսքի ազատության որոշակի մասով սահմանափակմանը ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը կասկածի տակ դնողների մասով։ Կան այնպիսի սրբազան արժեքններ ինչպիսիք են ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ սուվերենությունը, որը մի իրավիճակում կասկածի տակ դնելը պետք է ենթադրի հետևանք։ Ես ունեմ հետևյալ համոզմունքը՝ այս հանցակզմը եթե ընդունվի, այն առավելապես վերաբերելու է արատաքին սպառնալիքներին։ Շահառուները այս հոդվածի լինելու են ՀՀ տարածքից դուրս և սա հնարավորություն է տալիս ազդակ փոխանցելու, որ կան որոշակի կարմիր գծեր, որոնք երբեք սակարկման ենթակա չեն։ Եթե մեկ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա իր մտքով անցկացնի, որ կարող է ասել, որ Սևանն էլ կարելի է վերցնել Հայաստանից պետք է գիտակցի, որ դա ՀՀ-ում ունենալու է իրավական հետևանք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ