«Մայիսի 14-ին մենք կատարեցինք ևս մեկ քայլ ու արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Պիտի արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման համար, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ու սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես», - կառավարության նիստում Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ ու նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը ու համաձայնեցումը:
«Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵԽ նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության շուրջ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության կարևորությունը՝ համագործակցված միջազգային հանրության հետ: Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական ու համապարփակ կարգավորման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար, հետևաբար, դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը», - նշեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը