12 03 2022

Թուրքը էդքան վնաս չի տալիս մեզ, ինչքան ընդդիմադիրներն են տալիս. ՔՊ-ական պատգամավոր

Թուրքը էդքան վնաս չի տալիս մեզ, ինչքան ընդդիմադիրներն են տալիս. ՔՊ-ական պատգամավոր

 Ռուսները ադրբեջանցիների հետ աշխատանքներ են իրականացնում շատ օպերատիվ կերպով, որպեսզի թույլ տան իրենց հատվածծից այդ խնդիրը կարգավորվի, այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով  Արցախում գազատարի վթարի մասին:

-Իսկ հայկական իշխանությունները այս ուղղությամ ի՞նչ են անում:

-Դե գիտեք, ռուս խաղաղապահներն են հիմա այդ հարցով զբաղվում, մենք էլ մեզանից կախված ամեն ինչ անում ենք: Մեր կապը հիմա ռուս խաղաղապահների հետ է, իրենք են աշխատում ադրբեջանական կողմի հետ: Մենք ուղիղ չենք կարող գնալ հո ադրբեջանցիների հետ խոսենք, ամեն ինչ կարգ ունի:

-Պարոն Մելքոնյան, ազերիները թույլ չեն տալիս որևէ գյուղատնտեսական աշխատանք իրականացնել արցախցի մեր հայրենակիցներին, գրեթե ողջ շփման գծում նրանց կողմից միակողմանի հրետակոծություններ, սրան ինչպե՞ս կարձագանքեք:

-Դե ինչ վերաբերում է սահմանային իրադարձությունների սրմանը, ապա ես միշտ էլ ասել եմ, որ իրենք առիթից օգտվելու են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն Արցախում, որպեսզի ժողովուրդը թողի դուրս գա: Էսա իրանց հիմնական նպատակը:

-Իսկ մենք ի՞նչ ենք անում այդ նպատակը, այսպես ասած, չեղարկելու համար:

-Մենք ինչ պետք է անում ենք, մեր զորքը ռուսների հետ համատեղ կանգնած է, պոստերը դրած են: Պիտի դիմակայենք: Նենց չի, որ նորություն էր սա, երեսուն տարի հա էլ սպառնացել են, խփել են, թշնամին մնում է թշնամին: Բայց վախենալու բան չկա, մեծ պատերազմ չի լինելու:

-Որտեղի՞ց Ձեզ նման վստահություն:

-Գիտեմ, հիմա դրան չեն գնա, ես զինվորական եմ չէ՞ զգում եմ, ուղղակի թշնամին վախեցնում է, էդ էլ իրա ձեւնա:

-Իսկ այդ դեպքում մենք ինչպե՞ս ենք թշնամու գետ խաղաղության մասին խոսում, երբ ամենօրյա ռեժիմով հակառակն ենք տեսնում:

-Դե իրանք իրանց ծրագիրն ունեն, մենք` մերը: Մենք խաղաղության ենք գնում, իրենք էլ ցույց են տալիս, որ խաղաղւթյան են գնում` տակից սադրանքներով:

-Բա, այսպես մինչեւ ուր:

-Ի վերջո արցախցի ժողովուրդը պետք ա հասկանա, որ սադրանք է, մնա իր տեղերում, ոչ մի մետր քայլ այն կողմ չգնա: Որովհետեւ նորից եմ ասում ոչ լայնածավալ պատերազմ չի լինելու: Ժողովուրդը պետք է կանգնի այնտեղ, որ մենք էլ կարողանք սահմանները պահել:

-Բայց, ուղիղ սպառնալիքի, գնդակոծության ներքո հե՞շտ է մնալ:

-Զոռով բերանս մի բացեք էլի, իրանց գործնա ` կմնան չեն մնա իրանց խնդիրն է:

-Այսինքն արցախցիների անվտանգությունը հիմա ռուս խաղաղապահների՞ն է հանձնվել:

-Ով ա նման բան ասում, մենք հիմա կանգնենք ասենք, թե ինչեր ենք անում արցախցիների համար:

-Ասեք պարոն Մելքոնյան:

-Մեզ չի սազում, դա մեր պարտքն է: Մենք ընդդիմադիրների նման չենք, ովքեր երկիրը ուզում են քանդեն: Թուրքը էդքան վնաս չի տալիս ինչքան իրանք են տալիս:

-Լավ, իսկ հայկական սահմանների նկատմամբ սադրանքների մասին ի՞նչ կասեք:

-Երասխում լարվածություն չի եղել, դիպուկահարներն են խփել` էդա:

-Բայց զոհ ու վիրավոր ունեցանք:

-Լարվածություն չի եղել, ուղղակի դիպուկահարները տեսել են առանց կասկա, առանց բրոնյա խփել են: Էդ դեպքը առաջնագծում չի եղել, եղել է թիկունքային մասում:

-Բա հիմա ե՞րբ է լինելու Ձեր խաղաղության պայմանագիրը:

-Հիմա մենք գնում ենք խաղաղության, բայց ինչ իմանանք ինչ կլինի: Ով գիտեր, որ Ուկրաինայում էս կարգի պատերազմ կլինի: Վաղը մենք ինչ գիտենք մեզ մոտ ինչ է լինելու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ