10 03 2022

ՔՊ պատգամավորը դժվարացել է հավատալ, որ կառավարությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը

ՔՊ պատգամավորը դժվարացել է հավատալ, որ կառավարությունը դեմ է աշխատավարձերի բարձրացմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց նախագիծ, ըստ որի 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը կբարձրանա՝ 68 հազար դրամից դառնալով 80 հազար դրամ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը  պատասխանել է գրառմանը՝ հայտնելով, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ չեն իրականացվել։

«Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆՆ այն մասին, որ գործող կարգավորումներն առայժմ մնան անփոփոխ (այսինքն՝ նվազագույն աշխատավարձի չափը պահպանել 68 հազար դրամ)»,- գրել է նա։

Այժմ այս գրառումը նրա էջից հանված է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ