09 03 2022

Տիկին Նանուշյանը, ասկե 30 րոպե առաջ, դեմագոգիայի մաստեր կլաս ցուց տվեց․ Արթուր Խաչատրյան



Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ  վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։ Իր ելույթում,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով  հիմնական զեկուցող  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանին ասաց․

«Տիկին Նանուշյանը, ասկէ 30 րոպե, 30 վայրկյան  առաջ  դեմագոգիայի մաստեր կլաս ցուց տվեց ․ ասաց  չեք ուզում աշխատել, դրա համար դեմ եք քվերակում։  Ձեր ծուլությունը, տիկի՛ն Նանուշյան մի փաթաթեք մեր վզին»,-ասաց պատգամավորը։

Թեման մանրամասնում է տեսանյութը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ