09 03 2022

Ձեր դիտողությունն իմ հանդեպ ընդունված է․ փոխնախարարը՝ Արթուր Խաչատրյանին



Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող  ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը, նշեց, որ  վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցողից, որ  եթե հրատապությունը կար,  ինչո՞ւ   հարցը չներառվեց նախորդ լիագումար նիստերի օրակարգ․ ի պատասխան փոխնախարարը նշեց, որ հնարավոր է խոչընդոտներ են եղել, բայց մանրամասն հարցին կպատասխանի  իր գործընկերը ։ Արձագանքելով փոխնախարարին Արթուր Խաչատրյանը նշեց․

«Տիկին Նանուշյան, օրակարգի հարցի  զեկուցողն եք, եթե անդրադառնում եք հարցին, պետք է կարողանայիք լիաժեք պատասխանել»։

«Ձեր դիտողությունն իմ հանդեպ ընդունված է, հաշվի կառնեմ և  հաջորդ ելույթի ժամանակ պատրաստված կլինեմ»,-արձագանքեց Նանուշյանը։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ