Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:
2016թ-ին Հայաստանն ու Արցախը միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր բոլոր տեսակի պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):
2021թ.-ին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանն արտադրել է շուրջ 220 հազար տոննա հացահատիկ (2016թ. համեմատ մոտ 2,8 անգամ պակաս), որից՝ 130 հազար տոննա ցորեն: Այն կազմում է ընդհանուր պահանջարկի մոտ 23%-ը: Իսկ Արցախը՝ Նիկոլի տգետ ու կործանարար քաղաքականության շնորհիվ, բնականաբար այլևս հացահատիկ չի արտադրում:
Ըստ մասնագետների՝ 2022-23թ. համար հացահատիկի, կերատեսակների և սերմացուի ընհանուր պահանջարկը բավարարելու, ինչպես նաև պահուստ ունենալու համար անհրաժեշտ է ներկրել շուրջ 750 հազար տոննա:
Մեր երկրի համար հացահատիկի և այլ կերատեսակների շուկաներ են եղել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը, որոշ ծավալներով Բելոռուսը և Իրանը:
Ուկրաինան, հայտնի իրադարձությունների պատճառով առնվազն մեկ տարի ինքն է ունենալու հացահատիկի պահանջարկ: Ռուսաստանի Դաշնությունում և Բելոռուսում ևս հացահատիկի կուտակման խնդիրը կարող է դառնալ ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Ղազախստանը՝ լոգիստիկ առումով խնդրահարույց է:
Գլխավոր խնդիրը՝
1. Հայաստանի գյուղերում, նիկոլական դեմագոգիայով ու վնասարար պոպուլիզմով բնակչության զահլեն տանելու փոխարեն, անհրաժեշտ է պետության կողմից ամեն կերպ աջակցել և խրախուսել գարանացան հացահատիկի և կերատեսակների ծավալների էական ավելացումը: Ներքին արտադրության ծավաների աճը գոնե որոշ չափով կթեթևացնի ներկրման պահանջարկը:
2. Գործի դնել միջպետական բոլոր խողովակները և բիզնես կապերը՝ ՌԴ-ում համապատասխան գնման պայմանագրեր կնքելու, ներկրման և պահեստավորման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական քաղաքականություն վարելու համար:
Հակառակ դեպքում, հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, ստրատեգիական նշանակության ապրանքների համընդհանուր թանկացումները և կոմունիկացիոն անկայուն իրավիճակը՝ մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ:
Գյուղատնտեսության նախարարությունը փակելը, գյուղատնտեսական աջակցության ծրագրերը կրճատելն ու անորակ ասֆալտի վրա փող մսխելն այլևս ոչ մեկին պետք չէ: Դրանով այլևս չեք զարմացնելու ձեր էլեկտորատին, որը հացամթերքների էական թանկացման (հետևաբար նաև մսամթերքի ու թռչնամսի) պարագայում, ձեզ դարձնելու է բանջարանոցի թավշյա խրտվիլակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը