04 03 2022

Ձեր առաջարկում ռեալ արտոնություններ չկան. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ օրինագծի մասին



Բոլորս հասկանում ենք այն բարոյահոգեբանական վիճակը, որ տիրում է զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներում, ես առաջարկում եմ մեր արտոնությունները սահմանել այլ ձևով: Այս մասին ԱԺ ամբիոնում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մենք մի կողմից ասում ենք, որ իրավունք ունի չծառայելու կամ իրավունք ունի ծառայելու, բայց երբ խոսում ենք արտոնությունների մասին, ռեալ արտոնություն չկա. իմ առաջարկի դեպքում կլինի ռեալ արտոնություն, որի պայմաններում կսահմանվի ցանկ, որտեղ կարող են ընտրել վերոնշյալ ընտանիքի ներկայացուցիչները ու ծառայություն կրեն պայմանական անվտանգ վայրերում: Կարծում եմ՝ որևէ խնդրահարույց հարց չկա, դա որևէ ձևի չի հակասում մեր քննարկումներին», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ