Եղեգնաձորի պետական տնտեսագիտական համալսարանը երբ հիմնադրվում էր, երկու հիմնական նպատակ ուներ՝ տարածքային համաչափ զարգացումը և սոցիալական խնդիրների լուծումը կրթության միջոցով: Այս խնդիրներից որն եք լուծել, որ փակում եք բուհը: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Մի քանի օր առաջ կրթության նախարարն այստեղ խոսում էր ֆինանսական խնդիրների մասին, պարոն նախարար, Դուք հաշվապահ եք, թե կրթության նախարար: Գոնե գաք, ասեք, թե ոնց խնդիրները լուծեքն, ասում եք, եկեք փակենք, գումար չկա»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը