Բրյուսովի անվան համալսարաի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ՝ համալսարանը մեկ այլ բուհին միավորելու խնդրի հետ կապված։ Այսօր համալսարանում հրավիրվել էր քննարկում , որի ընթացքում դասախոս, նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ հարցադրումներով, թե իչո՞ւ է նման գործընթացը իրականացվել գաղտնիության պայմաններում՝ առանց ուսանողների և պրոֆսորադասախոսական կազմի հետ բաց քննարկման։ Ու նաև՝ խնդրելով փոխանցել այն հիմնավորումները , որոնք ընկած են ծրագրի հիմքում։ Լիլիթ Գալստյանը ներկայացված նախագիծը համարեց խեղկատակություն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը