Մենք երեկ չէինք նախատեսել ունենալ հանդիպում և քննարկում նախարարի հետ, մենք ուղղակի տալու էինք նրան մեր նամակը և հրավիրելու էինք գիտխորհրդի նիստին, բայց չեկավ: Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցող Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ասաց ուսանողներից մեկը, ով երեկ ներկա էր եղել նաև ԿԳՄՍ նախարարի հետ:
«Նախարարը չեկավ, որովհետև նա ասաց՝ այսպես կոչված գիտխորհրդի նիստին գալու ցանկություն չունի, այստեղ չկա ակադեմիական, գիտական հանրույթ, որովհետև գիտխորհրդի նիստը պլակատներով և ծափերով չի անցնում: Իր խոսքերով՝ նա մասնակցել է բազմաթիվ գիտխորհրդի նիստերի և այդպիսի բան չի տեսել: Նա նաև ասաց, որ ԲՊՀ-ն ունի ընդամենը երկու տարվա պատմություն, և ես ուղղակի չդիմացա և ասացի, որ ԿԳՄՍ-ն էլ ունի երեք տարվա պատմություն, բայց դա չի նշանակում, որ 30 տարի կրթությունը համակարգով ոլորտ չի եղել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը