01 09 2022

Շենքերը միջոց են, նպատակ չեն. ԿԳՄՍ նախարարը՝ բուհերի խոշորացման մասին



Խոսքը գնում է մինչև 8 բուհերի մասին, դա մեր ռազմավարությունն է, որը հիմա գտնվում է ԱԺ-ում, օրենքի կարգավիճակ ձեռ բերելուց հետո մենք ձեռնամուխ ենք լինելու ծրագրերի իրականացմանը: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ մտադիր են բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում 8 պետական բուհ կլինի:

«Հարցին՝ որևէ բուհ կփակվի, եկեք փակվել բառը չօգտագործենք, հակառակը՝ մենք բացելու կողմնակից ենք: Բացել այնպիսի նոր կառույց, որը պետք է զարգանա, հզորանա, համապատասխանի միջազգային չափանիշներին»:

Դումանյանը նաև հավելեց, որ խնդիրը շենքրի մեջ չէ, խնդիրը որակյալ կրթություն ստանալու մեջ է. «Շենքերը միջոց են, նպատակ չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ