Բանակցային փաստաթղութմ ինչ էլ եղած լինի, չի եղել տարածքների հանձնում, այլ եղել է Արցախի կարգավիճակի հստակցեցումն ու Արցախի ինքնիշխանությունը: Այս մասին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին:
«Շուշին և Հադրութը հանձնվել են պատերազմի ժամանակ՝ մարտերով և առանց մարտերի: Այստեղ ուրիշ տեսակետ կա, որ հանձնվել է, և այն հանձնվել է Ձեր իշխանության ժամանակ: Որևիցե մի այլ պաշտոնյա, որ այդ ժամանակ լծակ չի ունեցել, չէր կարող որևէ ներդրում ունենալ և պաշտպանել, առավել ևս որ երկրի ներսում չի մոբիլիզացվել ամբողջ ներուժը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը