Փաշինյանի կողմից երեկ տեղի ունեցավ հերթական մանիպուլյացիան, ով ասաց, որ «գլուխները կախ եկան եւ վճարեցին»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Ինչո՞ւ ՊԵԿ-ը կոնկրետ տվյալներ չի հրապարակել։ Ի՞նչ թալանի մասին է խոսքը։ ՊԵԿ-ը միտումնավոր անուններ չի հրապարակել, որպեսզի Փաշինյանին հնարավորություն տա հերթական պոպուլիստական հայտարարությունն անել։ Եթե իմ մասին էր խոսքը, ապա մեր հարաբերությունները կպարզենք դատարանում»,- ասաց Հակոբյանը։ Նա վստահեցրեց, որ օգոստոսի 2-ից ինքը կապ չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և երբեք փայամաս չի ունեցել այնտեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը